Չոլի Ջէյրան

Իմ կյանք ու սեր սիրուն աղջիկ,
Սիրուն աղջիկ,ալվան ծաղիկ,
Ալվան ծաղիկ, սարի եղնիկ։

Արի սեյրան չոլի ջեյրան,
Չոլի ջեյրան, ես քեզ ղուրբան։

Ձայնդ քաղցր, լեզուդ անուշ,
Լեզուդ անուշ, բադամ ու նուշ,
Բադամ ու նուշ, դու մեղրաթուշ։

Հաւասն եմ, քեզ խնդիր կ՚անեմ,
Խնդիր կ՚անեմ՝ կեանք տուր ապրեմ,
Կեանք տուր ապրեմ, զուր չմեռնեմ։

Գուսան Հաւասի