Մայր Արաքսի

Մայր Արաքսի ափերով
Քայլամոլոր գնում եմ,
Հին—հին դարուց յիշատակ,
Ալեաց մէջը պտրում եմ։

Բայց նոքա միշտ հեղհեղուկ,
Պղտոր ջրով եզերքին
Դարիւ—դարիւ խ’ելով,
Փախչում էին լալագին։

—Արա՛քս, ինչո՜ւ ձկանց հետ
Պար չես բռնում մանկական,
Դու դեռ ծովը չհասած
Սգաւոր ես ինձ նման։

Ինչո՞ւ արցունք ցայտում են
Քու սէք, հպարտ աչերից,
Ինչո՞ւ արագ ‘ախչում ես
Այդ հարազատ ա’երից։

Մի՛ պղտորի յատակդ,
Հանդարտ հոսէ խայտալով,
Մանկութիւնը քո կարճ է,
Շուտ կը հասնես դէպի ծով։

Վարդի թու’եր թող բուսնին
Քո հիւրընկալ ա’ի մօտ
Սոխակները նոցա մէջ
Երգեն մինչեւ առաւօտ։

Խօսք՝ Ռ.Պատկանեան